Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Իսլամաբադում անցկացվող Իսլամական համագործակցության կազմակերպության հանդիպման շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները կհանդիպեն «հնարավորինս շուտ»:
«Հայաստանի հետ մեր հարաբերությունները, որոնք վերջին շրջանում մեծացրել են վստահությունը տարածաշրջանում, շարունակվում են: Մենք փոխադարձաբար նշանակել ենք հատուկ ներկայացուցիչներ՝ ուղիղ կապ ապահովելու համար, և մեր հատուկ բանագնացները կհանդիպեն հնարավորինս շուտ»,- ասել է Չավուշօղլուն:
Նա նաև նշել է, որ մոտ ապագայում կսկսվեն ուղիղ չվերթներ դեպի Հայաստան: «Նախկինում չվերթներ իրականացնում էր Atlas Global-ը, բայց հիմա որոշ նոր ընկերություններ էլ են դիմել»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են համապատասխան գերատեսչությունների ներգրավվածությամբ:
Թուրքիայի արտգործնախարարը հերթական անգամ անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը և վերահաստատել է, որ Հայաստանի վերաբերյալ բոլոր որոշումները կայացվում են Ադրբեջանի հետ խորհրդակցությամբ: «Մեր երազանքն է խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում, բացել Զանգեզուրի միջանցքը»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ