Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական նախապայմաններ ոչ միայն կան, այլև ավելացել են, այդ թվում` Զանգեզուրի միջանցքի հարցը․ Ռուբեն Մելքոնյան. Ա1+

Դեկտեմբեր 20,2021 15:18

Հայաստանը և Թուրքիան գնում են բանակցությունների։

Ի՞նչ կարող ենք անել այսպիսի խաղաքարտերով և որո՞նք են մեր անելիքները։

«Ա1+»-ի հարցերին է պատասխանել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Հավաստիացումները, որ թուրքական նախապայմաններ չկան, լուրջ չեն՝ ընդգծում է թուրքագետը։

Նրա համոզմամբ, թե՛ թուրքական պաշտոնական հայտարարությունները և թե՛ իրենց քաղաքականության տրամաբանությունը խոսում են նրա մասին, որ նախապայմաններ, այնուամենայնիվ, գոյություն ունեն։

Հիշեցնենք, որ Թուրքիայի հետ ցամաքային սահմանի վերաբացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը խոչընդոտում են Թուրքիայի կողմից առաջ քաշված մի շարք նախապայմաններ` մասնավորապես ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջանների վերադարձը Ադրբեջանին և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: Ըստ շատ փորձագետների՝ կա նաև 3-րդ նախապայման՝ Կարսի պայմանագրի ճանաչումը։

Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ Թուրքիայի հայտնի 3 նախապայմաններին ավելացել են ևս մի քանիսը՝ Ցեղասպանության հարց, Արցախի հարց, հիմա էլ Զանգեզուրի միջանցք և այլն։

Բանախոսը դա համարում է ամենաառաջնային խնդիրը, նշելով որ Հայաստանը, այնուամենայնիվ, պետք է ձգտի Թուրքիայի հետ արժանապատիվ հարաբերություններ հաստատել։ Նրա համոզմամբ, սակայն, գործող իշխանությունների պարագայում դա անհնար է։

Ռուբեն Մելքոնյանը «Ա1+»-ի հետ զրույցում առանձնացրեց 3 կարևորագույն կետ, որոնք հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ճանապարհին, բանակցությունների ժամանակ մեզ համար պետք է լինեն առաջնային։

1․Հայաստանի և Արցախի՝ հատկապես Արցախի ինքնորոշված ժողովրդի շահերի պաշտպանություն և այդ հարցում որևէ հետընթացի բացառում։

2․Հայոց Ցեղասպանության հարցը դարձնել ոչ թե միջպետական հարաբերությունների, այլ՝ պատմական ճշմարտության, համամարդկային չարիքի դեմ պայքարի հարց և որևէ դեպքում այդ հարցում չգնալ զիջումների։

3․Ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կբացառեն թուրքական փափուկ ուժի, տնտեսական ուժի և այլնի միջոցով Հայաստանի դեմ տարատեսակ քայլերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031