Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի՞ շուրջ օգնել՝ Ռուբեն Ռուբինյանի ճամպրո՞ւկը բռնել, Եվրոպա գնալու տոմսի փո՞ղը տալ, թե՞ ինչ անել». Գեղամ Մանուկյանը՝ մեր բանագնացի մասին

Դեկտեմբեր 20,2021 14:43

Հայ-թուրքական երկխոսության հատուկ ներկայացուցիչը հայկական կողմից, ինչպես հայտնի է, ընտրված է, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն է լինելու: Այսօր լրագրողները «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հարցրեցին՝ թուրք բանագնացը Ռուբինյանի տարիքի չափ բանակցությունների փորձ ունի, ընդդիմությունը չի՞ պատրաստվում խորհուրդներով օգնել Ռուբինյանին:

Աննա Գրիգորյան

Աննա Գրիգորյանը պատասխանեց. «Այս իշխանությունների կողմից նման նշանակումները պատահական չեն, որովհետեւ վերջիններս ոչ թե առաջնորդվում են «որքան պրոֆեսիոնալ, այնքան լավ» սկզբունքով, այլ՝ որքան մերոնքական, այնքան լավ, կարեւորը մեր թիմից լինի ու լոյալ լինի: Օրինակ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվում է մարդ, ով ուղղակի անգլերեն գիտի: Այս տրամաբանությամբ էլ բանագնացը նշանակվում է մարդ, ով ենթադրաբար թուրքերեն գիտի»:

Ըստ Աննա Գրիգորյանի, իշխանությունները շարունակում են ներկայացնել, թե որեւէ նախապայմանի մասին խոսք լինել չի կարող, մինչդեռ Արցախի հարցի կարգավորման հետագա բանակցությունները, խաղաղ կարգավորումը հարցականի տակ են, ու օրակարգում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շարունակաբար հորջորջվող Զանգեզուրի միջանցքի հարցը. «Նաիվ պետք է լինել՝ մտածելու, որ Թուրքիան առանց նախապայմանների մտնելու է բանակցությունների մեջ: Թուրքիան չի քնում ու վեր կենում՝ մտածելով, թե ինչ լավ քայլ կարող է անել ՀՀ-ի համար: Ի վերջո Թուրքիան հայտարարեց, որ Ադրբեջանի հետ սինքրոն է աշխատելու: Ցանկացած քայլ, որը կլինի ենթադրաբար տնտեսական օգուտով ՀՀ-ի համար, իր մեջ շատ ավելի խորքային վտանգներ ու նոր զիջումներ է ենթադրում: Տնտեսական օգուտի մասին խոսելիս պետք է հասկանալ, որ ՀՀ-ն դեռեւս պատրաստ չէ այն հնարավոր զարգացումներին, որ կլինեն հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման արդյունքում: Իսկ խորհուրդներ տալ մարդկանց, որոնք ո՛չ խորհուրդներ լսել գիտեն, ո՛չ ընդհանրապես ցանկանում են առաջնորդվել դրանով, կարծում եմ, իմաստ չունի»:

Իսկ ՀՅԴ-ն պատրաս՞տ է իր կապերով օգնել ՔՊ-ին ու իր ներկայացուցչին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում՝ Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Ի՞նչ հարաբերությունների կարգավորման մասին է խոսքը: Նույնիսկ Նիկոլ Փաշինյանին ենք հարցրել՝ օգոստոսին Էրդողանը հստակ 3 կետանոց նախապայման էր դրել Հայաստանի առաջ՝ Արցախ, ցեղասպանություն…մի քանի օր հետո Փաշինյանը հայտարարում է, որ դրական ազդակներ ենք ստացել Թուրքիայից, ի՞նչ դրական ազդակներ, այդպես էլ չպատասխանեց: Թուրքիայի կողմից եղավ այսպիսի ձեւակերպում՝ դափնու տերեւ են ուղարկում, արտաքին քաղաքական հաղորդումներից մեկում դա հնչեց: Թուրքիայի ԱԳ նախարարն ասում է՝ ցեղասպանության հարցը պետք է մեջտեղից դուրս գա: Դեկտեմբերի 9-ին, ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածում Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրվա առիթով, մի բառ չկա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին: Իրականում նախապայմանները կատարվում են: Հիմա ինչի՞ շուրջ օգնել՝ Ռուբեն Ռուբինյանի ճամպրո՞ւկը բռնել, Եվրոպա գնալու տոմսի փո՞ղը տալ, թե՞ ինչ անել: Հայաստանը որեւէ բառ չի ասել կարգավորումից, խոսում է մեկ մարդ՝ Չավուշօղլուն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031