Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարելի էր մի քիչ ավելի երկար մտածել Ռուբինյանի նշանակումից առաջ»․ Հայկ Մամիջանյան

Դեկտեմբեր 20,2021 13:51

«Հաշվի առնելով խորհրդարանական դիվանագիտության այն ժառանգությունը, որը Ռուբեն Ռուբինյանը թողել է այս գումարման ԱԺ-ին՝ կարելի էր մի քիչ ավելի շատ մտածել նրա նշանակումից առաջ»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով այն փաստին, որ ՀՀ-Թուրքիա երկխոսության գործընթացում ՀՀ ներկայացուցիչը լինելու է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Խնդիրն անձերը չեն, այլ այն տրամաբանությունը, որ Փաշինյանի օրոք ամեն բանակցություն ՀՀ-ի համար վատ է ավարտվելու, անգամ եթե խիստ բարեկամական երկրի հետ բանակցեն։ Այդ անձն ունակ չէ պաշտպանել մեր երկրի շահերը»,-համոզմունք հայտնեց Հայկ Մամիջանյանը։

Դառնալով Ռուբեն Ռուբինյանի թողած խորհրդարանական դիվանագիտության ժառանգությանը՝ Մամիջանյանը նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո հայաստանյան խորհրդարանական դիվանագիտությանը չհաջողվեց բերել ուժեղ հռետորաբանությամբ հայտարարություն․ «Չկար մի հայտարարություն, որը կխոսեր հիմնարար սկզբունքներից ուժի չկիրառման մասին։ Մեկ այլ օրինակ՝ ԵԽԽՎ-ում վերջին զեկույցն ուներ շատ խնդրահարույց եւ խոցելի կետեր։ Ցույց տվեք ցանկացած խորհրդարանական ձեւաչափի չոր հռետորաբանությամբ հայտարարություն, որն ուղղված է Ադրբեջանին, եւ ես կընդունեմ, որ աշխատանքը կատարված է։ Դա լավագույն գնահատականն է իր աշխատանքի։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031