Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան ակտիվ դեր է պլանավորում ունենալ Արցախի խնդրում»․ պատգամավոր

Դեկտեմբեր 20,2021 13:29

«Ֆուտբոլային դիվանագիտության հետ զուգահեռներն իրավունք չունեն գոյություն ունենալու։ Այն ժամանակ դրա նպատակն էր, որ Թուրքիան որպես դերակատար հանդես չգար Արցախի խնդրի տրամաբանության մեջ»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու վերաբերյալ ՀՀ իշխանության պատրաստակամությանը՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Այժմ Թուրքիան ակտիվ դեր է պլանավորում ունենալ Արցախի խնդրում։ Անցնող տարում թուրքական կողմի բոլոր հայտարարություններն ուղղված էին Արցախի խնդրի մեջ քիթը խոթելուն։ Ցյուրիխյան արձանագրությունների ժամանակ Թուրքիան չէր երազի ներկայիս մակարդակի ներգրավվածություն ունենալ արցախյան հիմնախնդրում։ Ապրիլյան ռազմական գործողություններում եւս Թուրքիան չէր հանդգնի բացահայտ մասնակցություն ունենալ։ Հիմա ուզում է որպես լիիրավ կողմ ներկայանալ»,-նշեց Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ թուրքական կողմի հիմնական նախապայմանները կապվելու են արցախյան խնդրի հետ, «ապաշրջափակման» հետ․ «Այս գործընթացը մեծագույն խնդիրներով է հղի ՀՀ-ի համար։ Սա զուտ քաղաքական գործընթաց է, ոչ թե տնտեսական-տրանսպորտային։ Առաջ պանթուրքիզմի մասին դասագրքերում էինք կարդում, իսկ հիմա միս ու արյուն է ստացել սրանց իշխանության օրոք։ Այն սեղանին դրված գաղափարախոսություն է դարձել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031