Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 20-ի երեկոյան ժամերից, 21-ին, 22-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 21-ի երեկոյան ժամերից ձյան տեսքով:
Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 20-ի երեկոյան ժամերին, 22-ի գիշերը առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, ճանապարհները կպատվեն մերկասառույցով:
Կարդացեք նաև
Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ, դեկտեմբերի 20-22-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-25-ին աստիճանաբար կնվազի գիշերը 14-17, ցերեկը՝ 10-12 աստիճանով։
Երևան քաղաքի դեկտեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 13.40C (2003թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -12.60C (2004թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 0.80C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ