Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանի ԱԽՔ-ն Վաշինգտոնում իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, ռազմագերիների, Հայաստանի խախտված տարածքային ամբողջականության, թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին հարցեր առաջ չի քաշել: Չի խոսել նաև 907-րդ բանաձևի մասին:
Հ.Գ. Արմեն Գրիգորյանը Ջեյք Սալիվանին հանդիպել է ոչ թե Սպիտակ Տանը, ինչպես հայտնում էր ԱԽ-ն, այլ Էյզենհաուերի անվան կառավարական մասնաշենքում: Սպիտակ Տանը հյուրեր սովորաբար ընդունում են նախագահը և փոխնախագահը:
Հ.Հ.Գ. Արմեն Գրիգորյանը հանդիպել է ոչ թե Պետքարտուղարի ՏԵՂԱԿԱԼԻ պաշտոնակատարին, այլ պետքարտուղարի ՕԳՆԱԿԱՆԻ պաշտոնակատարին: