Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ հայրենիք վերադարձած 10 ռազմագերիներից 1-ը Լոռու մարզի Դեբեդ համայնքից է։
1974 թվականին ծնված Կարլեն Ստեփանյանի մասին հարազատները մինչեւ վերջերս որեւէ նորություն չունեին։ Միայն մի քանի օր առաջ զանգ են ստացել, որ ինքը եւս գերի է. «Կարմիր Խաչի»-ի միջոցով զանգել է տուն, խոսացել եւ համոզվեցինք, որ Կարլենն էլ է գերության մեջ։ Մինչ այդ ո՛չ Ադրբեջանն էր հաստատում, ո՛չ էլ իրենց կողմից հրապարակված նկարներում կամ տեսանյութերում ճանաչել էինք իրեն։ Բայց այսօր, ի ուրախություն մեզ, համացանցում հայտնված անունների ցանկում կար նաեւ Կարլենի անունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Դեբեդ համայնքի նախկին ղեկավար Աշոտ Ղազարյանը։
Նախորդ խմբի հետ հայրենիք վերադարձած գերիների թվում էր համայնքի մեկ այլ բնակիչ Հարություն Սարգսյանը։
Իսկ Դավիթ Ամիրյանը, ցավոք, զոհվել էր։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ տղաները գերի էին ընկել նոյեմբերի 16-ին` Սյունիքի մարտական գործողությունների ժամանակ։
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ