Լրահոս
Օրվա լրահոսը

Հանկարծ մի օրվա մեջ ամեն ինչ ջրվում է, և այդ մարդը նշանակվում է բարձր պաշտոնի․ Նորայր Նորիկյան

Դեկտեմբեր 19,2021 14:33

Փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աբովյան համայնքի արդեն նախկին ղեկավար Վահագն Գևորգյանը նշանակվել է ջրային կոմիտեի նախագահ:

Ես այս նշանակմանը բացարձակապես ուշադրություն չէի դարձնի, եթե չլիներ մի փոքրիկ բայց…

2020 և 2021թթ. ընթացքում գործող իշխանությունները հնարավոր ամեն միջոց գործադրել են Վահագն Գևորգյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Ավելի՛ն, տարբեր հրապարակումների համաձայն՝ մինչև 2020թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ 6 քրեական գործ է հարուցված եղել, որոնցում շոշափվել է Վ. Գևորգյանի գործունեությունը:

Ավելի՛ն, նա քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու համար:

Ընդ որում, հարկ է արձանագրել, որ Վ. Գևորգյանը եղել է Գագիկ Ծառուկյանի թիմակիցը, և ըստ էության, այդ քրեական գործերն այս կամ այն չափով առնչվել են նաև Գագիկ Ծառուկյանին:
Հարցս հռետորական է. հնարավո՞ր է, որ այդ բոլոր քրեական գործերն անհիմն եղած լինեն, կամ ժամանակին սարքված քրեական գործեր լինեն, թե՞ ոչ:
Ուզում եմ հասկանալ՝ ո՞ր տրամաբանությամբ է մի մարդու նկատմամբ իրականացվում քրեական հետապնդում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների ենթադրյալ կատարման պատճառով, բայց հանկարծ մի օրվա մեջ ամեն ինչ ջրվում է, և այդ մարդը նշանակվում է բարձր պաշտոնի:

Հետևությունը մեկն է. կա՛մ այդ բոլոր գործերը շինծու են եղել, և այդ մարդը ենթարկվել է ապօրինի քրեական հետապնդման, կա՛մ այդ քրեական գործերը ապօրինի ջրվել են քաղաքական որոշման արդյունքում:

Ի դեպ, պարո՛ն վարչապետ, հայտնի ընտրակաշառքի գործով ի՞նչ նորություն կա:

Հ.Գ. Մի՛ խանգարեք, թողե՛ք մարդիկ աշխատեն ու պայքարեն կոռուպցիայի դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031