Երևի նրան սխալ տեղեկություններ են հասել, որ ես այլանդակ եմ կամ միգուցե իրո՞ք այլանդակ եմ, ես չգիտեմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակացության պատգամավոր Հովիկ Աղազարյանը` անդրադառնալով ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի՝ իր հասցեին արված մեկնաբանությանը:
«Ես՝ ի տարբերություն նրան, նրա մասին բարձր կարծիքի եմ: Երևի նրան սխալ տեղեկություններ են հասել, որ ես այլանդակ եմ կամ միգուցե իրո՞ք այլանդակ եմ, ես չգիտեմ: Կամ նրա չափանիշներով եմ ես այլանդակ: Բայց ես նրա մասին բարձր կարծիքի եմ՝ որպես հայ մարդու, նաև ինչ-որ տեղ որպես քաղաքական գործչի»,-ասաց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում