Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստամոքսային տրամաբանություն են ուզում մեր պարտադրել՝ համոզելով, թե սա կբերի տնտեսական աշխուժության»․ պատգամավոր

Դեկտեմբեր 18,2021 23:30

«Հիմա, ի տարբերություն 2008-09 թթ․, իրավիճակն այլ է։ Հայ-թուրքական հարաբերությունների նոր շրջափուլի մասին խոսում են ոչ թե Երեւանում, այլ Անկարայում։

Երեւանից արձագանքում են այն ժամանակ, երբ Անկարան առաջարկ է անում։ ԱԳ նախարարն էլ վերջերս ասել էր, որ գործընթացն առաջ չի գնում, որովհետեւ Թուրքիան Սյունիքում միջանցք է ուզում։ Այսինքն, նման իրավիճակում են գործընթաց սկսել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների երկխոսություն սկսելու գործընթացին եւ դրա հնարավոր  ռիսկերին՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Մեկնարկին արդեն հետքայլ ունենք։ Որեւէ կերպ չի շոշափվում հայկական շահը։ Տնտեսական փաթեթավորմամբ ներկայացվողը երկրի համար սպառնալիք է՝ միջանցքի տեսքով։ Բերձորում մաքսակետերի տեղակայումը կնշանակի ՀՀ-ի եւ Արցախի վերջը։ Ստամոքսային տրամաբանություն են ուզում մեր պարտադրել՝ համոզելով, թե սա կբերի տնտեսական աշխուժության։ Իսկ անվտանգային խնդիրներից չեն խոսում, հայի գոյություն ունենալը հարցականի տակ դնելուց չեն խոսում»,-նշեց Տիգրան Աբրահամյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031