Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Թուրքիայի հետ երկխոսությունը կառուցվում է Արցախի խնդրի հետ փոխկապված․ դա ինքնասպանություն է»․ Հայկ Մամիջանյան

Դեկտեմբեր 18,2021 21:42

«Խոսքը չի գնում Թուրքիայի հետ չերկխոսելու մասին։ Երբ նախագահ Սերժ Սարգսյանը ֆուտբոլային դիվանագիտություն էր նախաձեռնում, այն նպատակ ուներ առաջնահերթ Թուրքիային զատել Արցախի հիմնախնդրից՝ զրո նախապայմանների տրամաբանություն, Ադրբեջանի հետ կապ չունեցող երկկողմ հարաբերություններ․․․ Հիմա ճիշտ հակառակն է արվում»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների երկխոսություն սկսելու վերաբերյալ ՀՀ իշխանության ու Թուրքիայի պատրաստակամությանը՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Խնդիրն այն է, թե ինչ տրամաբանությամբ են կառուցվում այդ հարաբերությունները։ Այս պահին դրանք կառուցվում են Արցախի խնդրի հետ փոխկապակցված, ինչը շատ վտանգավոր է։ Չեմ ասում, որ պետք չի խոսակցությունը բացել, բայց այնպես, ինչպես այս իշխանությունն է դա անում, ինքնասպանություն է»,-համոզմունք հայտնեց Հայկ Մամիջանյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031