«Ցավում եմ, որ հասանք այն օրի, երբ ԱԺ նախագահի աթոռին նստած է մեկը, ով սեփական ինքնահաստատումը, անձի կարեւորությունը տեսնում է միջանցքներում իրեն «չեստ» տվող անցորդների եւ լրագրողների մեջ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից օպերատորների՝ իրեն տեսնելուն պես ոտքի չկանգնելու պատճառաբանությամբ ԱԺ միջանցքից աթոռները հավաքելու հրահանգին։
«Իրենք «ախռաննիկներով» են շրջապատվել եւ հաճույք են ստանում, որ ԱԺ շենքում զինվորական համազգեստով հարյուրավոր մարդիկ կան։ Փաստորեն, նույնն ակնկալում են նաեւ լրագրողներից»,-նշեց Աննա Մկրտչյանը։
Նա նաեւ ասաց՝ չկա օրենք, որը ԶԼՄ-ներին պարտադրում է ԱԺ նախագահին տեսնելուն պես ոտքի կանգնել․ «Ավելին՝ ԱԺ նախագահն է պարտավոր լրագրողների համար ստեղծել գործունեության անխոչընդոտ պայմաններ, ոչ թե միջանցքներից աթոռները հավաքել եւ լրագրողներին ստիպել իր անձի վեհությունը ճանաչել»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ