«Նախ, Նիկոլ Փաշինյանը հայտնի սուտասան է։ Նրա հայտարարությունները որպես հիմք ընդունելու անհրաժեշտություն չեմ տեսնում»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին, թե նախկինների օրոք է Արցախը կորցրել Ադրբեջանի կազմից դուրս գտնվելու բոլոր հնարավորությունները՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Միայն հիշեցնեմ, որ Ալիեւը հրապարակավ հայտարարել է՝ փակ դռների հետեւում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Նա խոստովանել է, որ ինքնորոշման իրավունքի իրացումն ու միջազգային ճանաչումն օրակարգի հարց են եղել։ Այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին հետեւելը լուրջ չէ»,-կարծիք հայտնեց Տիգրան Աբրահամյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ