«Արցախի ընդդիմադիր ուժերի հետ ընդհանուր մոտեցում ենք մշակում։ Գլխավոր նպատակները համընկնում են։ Աշխատում ենք՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է Արցախում եւ ՀՀ-ում պայքարը դարձնել ավելի արդյունավետ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Արցախում կան ուժեր, որոնք շահագրգռված են, ակտիվ են, սակայն որոշակի առանձնահատկություններից ելնելով, մասնավորապես այն հանգամանքից, որ խնդիրը սկսվում է ՀՀ-ից, դա մեզ մղում է տեղում ավելի ակտիվ աշխատելուն։ Սա ոչ թե կուսակցական, այլ ազգային խնդիր է»,-նշեց նա։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ