Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Երբ կապիտուլյանտին տանում են խաղաղություն կնքելու, դա եւս մեկ կապիտուլյացիոն ակտ է»․ Սամվել Նիկոյան

Դեկտեմբեր 18,2021 20:29

«Բանակցային սեղանի շուրջ հարաբերությունների հաստատմանը գնում են հավասար կարգավիճակում։ Երբ 2008-09 թթ․ մենք ունեցանք նման փորձ, մենք հաղթանակած պետություն էինք, առանց նախապայմանների էինք գնում դրան, աշխարհի մեծամեծերն էլ կանգնած էին»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների երկխոսություն սկսելու վերաբերյալ ՀՀ իշխանության ու Թուրքիայի պատրաստակամությանը՝ ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը։

«Բայց երբ դու պարտված ես, երբ քեզ դա պարտադրում են, ու դու դա ներկայացնում ես որպես խաղաղության ձգտում, ծիծաղելի է։ Խաղաղությունից կարող են խոսել ուժեղներն ու հաղթածները։ Պատերազմից փախչողը խաղաղություն չի գտնում։ Երբ կապիտուլյանտին, պարտվածին տանում են խաղաղություն կնքելու, դա եւս մեկ կապիտուլյացիոն ակտի ստորագրում է»,-համոզմունք հայտնեց նա։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031