Եթե այսօրվա բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Թուրքիայում ամիսներ շարունակ «դրեսիրովկա» է անցել․․․ Հարցնում են, թե ինչ է արել այնտեղ։ Նրա մատուցումն է կարեւոր, որին լրագրողներն ուշադրություն չդարձրին»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր նկատի ունենալով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը։
«Նա ասաց՝ թուրք ազգայնականի կողմից սպանված Հրանտ Դինքի անվան հիմնադրամով․․․ դրանով ամեն ինչը փակեց։ Ի՞նչ կապ ունի, թե հիմնադրամի անունն ինչ է։ Ովքե՞ր են ֆինանսավորողները եւ ի՞նչ նպատակով։ Եթե մեր պետության դեմ թշնամական որեւէ բան անող կազմակերպության անունը լիներ «Արարատ», դրանից ինչ-որ բան էր փոխվելո՞ւ»,-հարցադրում արեց Սամվել Նիկոյանը։ Նա կարծում է, որ ՀՀ-ու տեղի ունեցած իշխանափոխության գործում Թուրքիայի ազդեցությունը կա որոշ անձանց միջոցով։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Թուրքիայում գտնվելու ժամանակահատվածի հետ կապված Ռուբեն Ռուբինյանը պարզաբանել էր․ «2017թ․-ին թուրք ազգայնականի կողմից Ստամբուլում սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի անվան հիմնադրամի ծրագրի շրջանակում մի քանի ամիս իրականացրել եմ հետազոտություն Թուրքիայում։ Երբեք դա չեմ թաքցրել»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ