«Ազգային արժեքներ, եկեղեցի, հայագիտություն․․․ եւ ՀՀԿ։ Ովքեր ուզում էին մեր պետությունը քանդել ու ծնկի բերել, հասցնել այս օրվան, նրանք գիտեին նշյալ ազգային արժեքները եւ խփում էին իրենց համար ճիշտ թիրախներին։ Այդ թիրախներից էր նաեւ ՀՀԿ-ն»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով 2018թ․-ի իշխանափոխությանը՝ ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը։
Նա նշեց․ «ՀՀԿ-ն կա եւ կլինի։ Մեր խնդիրը ոչ թե իշխանությունն է, այլ ՀՀ ինքնիշխանությունը, Արցախը, մեր պետության հզորացումը։ Այո, պետք չի նեղանալ ժողովրդից։ Պետք է անկեղծորեն խոստովանել մեր թույլ տված սխալները․․․ Երբ 2018թ․-ին ժողովրդին բացատրում էինք տարրական ճշմարտությունը, ղժժում էին, չէին լսում։ Ասում էինք այն, ինչ լինելու էր։ Ասում էինք, որ դուք Սերժին չեք մերժում, մերժում եք հայրենիքը, մշակույթը, զավակներին։ Սա դրսի ուժերի կազմակերպած, ազգադավ սրիկաների միջոցով իրականացրած իշխանության զավթում էր»։
Սամվել Նիկոյանն անդրադառնալով հարցին, թե ինչու կրկին Սերժ Սարգսյանն առաջադրվեց եւ ընտրվեց ՀՀԿ նախագահ, ասաց, որ Սերժ Սարգսյանը տիտանական աշխատանք է արել այս ընթացքում, գիշե-ցերեկ աշխատել է, իսկ 2018թ․-ին երկու անգամ առաջարկել է հրաժարվել նախագահի պաշտոնից, սակայն կուսակցականները, հաշվի առնելով նրա փորձը, չեն համաձայնել։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ