«Չի կարող լինել նման բան, որ ես համագործակցեի։ Ես ՀՀԿ-ն եմ ներկայացնում եւ ՀՀԿ-ի շահն եմ պաշտպանում։ Չի կարող նման բան լինել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով տեղեկություններին, թե դեկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն իրեն առաջարկել է համագործակցել ու ձայներ ապահովել՝ ասաց Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանը։
Նա հայտնեց, որ մարզի գործող իշխանության հետ շփում չունի, ճնշումների չի ենթարկվել։ Ինչ վերաբերում է իր հանդեպ հարուցված քրեական գործին, պնդեց, որ․ «Ոչ մի քրեական գործ չկա։ Ընդհանրապես չկա»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ