«Եկել ենք եզրահանգման, որ ՀՀ գործադիր մարմինը բաղկացած լինի 17 անդամից եւ նախագահից»,-ՀՀԿ 17-րդ համագումարում այսօր հայտարարեց ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Համագումարին ներկա ՀՀԿ պատվիրակները միաձայն կողմ քվեարկեցին առաջարկին։ Պատվիրակները միաձայն կողմ արտահայտվեցին նաեւ գործադիր մարմնի անդամների հետեւյալ կազմին․
Աբրահամյան Տիգրան
Աշոտյան Արմեն
Աճեմյան Կարինե
Կարդացեք նաև
Ավագյան Կարեն
Բաղդասարյան Վահրամ
Եսայան Մարգարիտ
Զաքարյան Արտակ
Թադեւոսյան Ռուբեն
Լալայան Մուշեղ
Հարությունյան Դավիթ
Մամիջանյան Հայկ
Մարգարյան Տարոն
Մինասյան Գագիկ
Մկրտչյան Աննա
Նիկոյան Սամվել
Շարմազանով Էդուարդ
Սահակյան Գալուստ։
ՀՀ գործադիր մարմնի անդամների եւ ՀՀԿ նախագահի ընտրությունը կատարվեց գաղտնի քվեարկությամբ։ Կուսակցության նախագահի պաշտոնում առաջադրվեց միայն Սերժ Սարգսյանը։ Քվեարկության արդյունքներով 523 կողմ ձայներով Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՀԿ նախագահ։ Քվեարկությանը մասնակցել էր 525 պատվիրակ․ 2 պատվիրակ դեմ էր քվեարկել։ Գործադիր մարմնի առաջադրված անդամները եւս ընտրվեցին։ Միայն Հայկ Մամիջանյանն էր, որ ոչ մի «դեմ» ձայն չէր ստացել։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ