Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ով ում մոտ ոտքի կկանգնի, գլխարկ կհանի ու ինչի դիմաց՝ ես լավ գիտեմ և վաղուց անցել եմ այդ փուլը. Ալեն Սիմոնյան

Դեկտեմբեր 18,2021 17:10

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Երկու օր է՝ լուռ հետևում եմ, թե ինչպես են որոշ լրատվամիջոցներ և լրագրողներ զբաղված մի անիմաստ քննարկմամբ, թե բա՝ Ալեն Սիմոնյանը պատժել է լրագրողներին: Այժմ, երբ բոլորն արտահայտվեցին, իրավապաշտպաններն ասացին իրենց կարծիքը, մեկ-մեկ նաև «մասնագիտական» կարծիքը հայտնեցին, երբ մեկնաբանություններում բոլորն արտահայտվեցին և «Տեսեք, թե ինչ է արել Ալեն Սիմոնյանը» վերնագրով տեսանյութերը 100k + դիտում ստացան և, մեծ հաշվով, բավարարված են բոլորը, ահա, թե ինչ է իրականում տեղի ունեցել:

ԱԺ միջանցքներում որոշ մարդիկ իրենց թույլ են տալիս փռվել աթոռներին և անվայել պահվածք ցուցաբերել: Նկատելով այդ երևույթը՝ ես հրահանգել եմ հավաքել աթոռները, որից հետո իմ մոտ են եկել օպերատորները և մեկ լրագրող, ում թեև այդ պահին այնտեղ չէի նկատել, բայց նույնպես ընդունեցի, քանզի տեսա, որ իրեն թույլ է տվել 4 րոպեում երեք լուսանկար հրապարակել, բոլորին զոհ սարքել, ինձ՝ հրեշ, և ծաղրել:

Ինչին ի պատասխան այլ լրագրողներ սկսել էին վիրավորել, այդ գրառման տակ, ծաղրել և այլ օգտատերերի հետ վիճել: Լրագրողը ստիպված հեռացրեց իր գործընկեր լրագրողների վիրավորանքները և շտկեց իր գրառումը:

Զրույցի ժամանակ ասել եմ, որ չի կարելի նման գործողություններով զբաղվել, երբ մարդիկ են անցնում՝ չի կարելի փռվել և մարդկանց արհամարհել, անկախ նրանից, թե ով է անցնում՝ ՔՊ-ից, ՀՀԿ-ից կամ Հայաստան դաշինքից, և ինչ վերաբերմունք ունեք: Լինի պատգամավոր, թե նախարար, դա անընդունելի է: Ես և օպերատոր տղաներն իրար հասկացանք, տղաներից մեկը, ի պատիվ իրեն, նույնիսկ ներողություն խնդրեց: Երեկոյան աթոռները ավելի մեծ քանակով վերադարձվեցին միջանցք:

Այո, նման պահվածքը չի մնալու անարձագանք:

Թե ով ում մոտ ոտքի կկանգնի, գլխարկ կհանի ու ինչի դիմաց՝ ես լավ գիտեմ և վաղուց անցել եմ այդ փուլը, բայց
հարգանքը պետական ինստիտուտների, մարդու և երկրի նկատմամբ այլընտրանք չի ունենալու, լինի դա ԱԺ շենքում, փողոցում, թե այլ վայրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031