«Ես նորմալ եմ վերաբերում նման հարցերին, բայց դրանց լուծումը չպետք է լինի մեր տարածքների կամ ինքնիշխանության կորստի, անմեղ զոհերի հաշվին»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Թուրքիայի հետ երկխոսություն հաստատելու ՀՀ իշխանության պատրաստակամությանը՝ ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։
Իշխանության ներկայացուցիչների գնահատականների վերաբերյալ, թե նախորդ իշխանության օրոք եւս ՀՀ-ն համաձայնել է Թուրքիայի հետ երկխոսելուն, Սուքիաս Ավետիսյանը նշեց․ «Այո, այն ժամանակ հայ-թուրքական արձանագրությունների դեպքում ֆուտբոլային դիվանագիտություն կար, որը չէր արվում մեր անկախության, տարածքների կորստի հաշվին։ Այն ժամանակ գլխիկոր հանդիպումներ չկային։ Չի կարող նման համեմատական լինել, որովհետեւ այս երկու տարիների իրենց կատարածը հակառակի մասին է փաստում»։
Մեր հարցադրմանն ի պատասխան, թե արդյոք բացարձակ անխուսափելի՞ է Թուրքիայի հետ երկխոսությունը եւ ո՞րն է չերկխոսելու այլընտրանքը, Սուքիաս Ավետիսյանը շեշտեց․ «Այդ երկխոսությունը կարող է տեղի ունենալ, բայց այն պայմաններում, եթե Թուրքիայի ղեկավարությունը կփորձի առանց ներկա հռետորաբանության խոսել, առանց Ադրբեջանի հետ մատ թափ տալու խոսել։ Քանի դեռ հաղթածի հոգեբանությամբ են խոսում, հնարավոր չէ։ Երկխոսում են հավասարը հավասարի հետ։ Չերկխոսելու այլընտրանքը երկրի ինքնիշխանությունը համապատասխան մակարդակի վրա բերելն է, ինչին գործող իշխանությունն ընդունակ չէ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ