«Ամոթ է նման մարդկանց հայտարարությունները մեկնաբանելը։ Ցավում եմ, որ գերիների հարազատները հիմա նոր հասկացան, որ իշխանությունը մանիպուլյացիա է անում իրենց որդիների հաշվին»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին ՀՀ իշխանությունների հայտարարություններին՝ ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։
Գերիների հայրենադարձման աշխատանքների առնչությամբ նա նշեց․ «Լուրջ աշխատանք իշխանության կողմից չեմ տեսել։ Ինչ էլ որ կա՝ ռուսներն են անում, իշխանությունն էլ վերագրում է իրեն։ Համակարգված, լուրջ աշխատանք չեմ տեսել։ Դա ոչ միայն իմ կարծիքն է, այլեւ գերիների հարազատների կարծիքն է»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ