ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ խորհրդարանում վերջերս ընդդիմության եւ իշխանության մասնակցությամբ ծեծկռտուքներին եւ հետեւյալ գնահատականը հնչեցրեց․ «Դա հիմարություն է, աննամուսություն է, որը խորհրդարանին վայել չէ»։
Նա կոնկրետ գնահատական չտվեց խորհրդարանական ընդդիմության աշխատանքին, միայն ասաց․ «Խորհրդարանում եթե զինվոր է քայլում, դա խորհրդարան չի։ Չգիտեմ՝ ինչ է։ Ժամանակը գա՝ դուք ինքներդ կորոշեք։ Ես կարող եմ բազմաթիվ անուններ տալ, բայց որ անուններ տամ, դեռ վերջնական չի։ Վերջնական անուն պետք է որոշվի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ