«Իմ ու քո ապուպապին թուրքերը մորթել են, ու այսօր թուրքերի հետ խաղաղության ենք գնո՞ւմ։ Դա ի՞նչ հիմարություն է։ Դա հիմար մարդկանց խելքի զորությունն է»,-ՀՀԿ 17-րդ համագումարում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ հայ-թուրքական երկխոսության նպատակով ՀՀ-ն եւ Թուրքիան բանագնացներ են նշանակելու։
«Դրա ժամանակը չի։ Նախ, դեռ պետք է պատասխան տան պատերազմ սկսելու եւ այսքան զոհ տալու համար, Արցախը տալու համար։ Այսօր ՀՀ-ի վրա են հարձակվել։ Երբեք չմտածեք, թե թուրքերի հետ հայերը քայլ առ քայլ ճանապարհ կանցնեն։ Երեւի կանցնեն այն ժամանակ, երբ դրա կարիքը կլինի։ Իսկ ժողովուրդը զգում է, որ դրա կարիքը չկա»,-համոզմունք հայտնեց Գալուստ Սահակյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ