Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն շրջափակված է Բաքվի զորքերով, Թուրքիան էլ՝ մեջը, նաեւ այլ թափառական ուժեր»․ Գալուստ Սահակյան

Դեկտեմբեր 18,2021 13:21

«Մեր երկիրը ձախողման մեջ է։ Ժողովրդի մի մասը մտածում է՝ կամ այսօր կա, կամ վաղը չկա։ Մենք մտածում ենք, որ կարող ենք գտնել այն ելքերը, որ մեր պետությունը կարողանանք հնարավորինս չափավոր ձեւով փրկել»,-ՀՀԿ 17-րդ համագումարում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը։

«Մարտահրավերներ կան, պատերազմը չի դադարել։ ՀՀ-ն շրջափակված է Բաքվի զորքերով, Թուրքիան էլ՝ մեջը, եւ նաեւ այլ թափառական ուժեր։ Սա է ՀՀ-ի վիճակը»,-նշեց նա։ Ինչ վերաբերում է խորհրդարանի աշխատանքին, Գալուստ Սահակյանը հետեւյալ գնահատականը հնչեցրեց․ «Ներկայացուցչական մարմին չէ։ Հիմնական դերը պետք է կատարեր խորհրդարանը։ Այն խորհրդարանը, որտեղ կան զինվորներ, որտեղ զինվորները պատգամավորներին քաշքշում են, լրագրողների նստատեղերն են փախցնում այս ու այն կողմ, դա խորհրդարանական պատմություն չի, ուրիշ պատմություն է։ Հիմա չեմ կարող դա կոչել»։

Ընդդիմության աշխատանքի մասին էլ Գալուստ Սահակյանն ասաց․ «Ընդդիմության փորձն ու խոսքը կանոնավոր վիճակում են, բայց միայն խոսքով երկիրը փրկել հնարավոր չէ։ Պետք է նաեւ գործողություն։ Կարծում եմ՝ մոտենում է ժամանակը, որ ժողովուրդը գործողություններ սկսի։ Ժողովուրդը պետք է ոտքի կանգնի։ Մնացածին չեմ ճանաչում, որովհետեւ ոչ քաղաքական գործիչ չեն, ոչ էլ ելքեր ունեն խորհրդարանում։ Բոլոր փողոցային պայքարներում ամենամեծ ուժը այսօր մենք ենք մնում։ Մեր գործիչները շատ առաջ են անցել, կարողանում են կապեր պահել արտասահմանի հետ։ Երբ մեր պետությունը գցին այս օրը, դագաղներով եւ գերեզմաններով մենակ ՀՀԿ-ին էին մեղադրում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031