Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղություն ձեռք բերելու համար մեզ պարտադրված ներողամտությունն ավելին չէ, քան թուլություն»․ Տ․ Արշակ Եպիսկոպոս Խաչատրյան

Դեկտեմբեր 18,2021 13:06

«Այն համոզմամբ եմ մասնակցում այս համաժողովին, որ ՀՀԿ համագումարը դադարել է լինել զուտ կուսակցական միջոցառում։ Այն առավելաբար կապված է մարդկանց այնպիսի խմբի միջոցառման իրականացման հետ, որի գործունեությունը կապված է ՀՀ անկախության հետ»,-ՀՀԿ 17-րդ համագումարում այսօր հայտարարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։

Նա նշեց․ «Սա մի պատմություն է, որը կերտվել է Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի եւ նախագահ Սերժ Սարգսյանի գործուն ջանքերով եւ եռանդով։ Դա ՀՀ մաքառումների եւ զրկանքների պատմությունն է։ Այսօր մեր երկիրը դիմագրավում է ծանրագույն փորձությունների․ առավել քան պետք է ազգային, հոգեւոր լիցքերով զինավառված քաղաքական, հասարակական, ազգային ուժերի համախմբում եւ գործուն մասնակցություն հասարակական-ազգային կյանքին»։

Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի խոսքով․ «Այսօր, երբ մեզ պարտադրվում է խաղաղության օրակարգ, ուզում եմ հիշել ՀՀԿ հոգեւոր գաղափարական հոր՝ Նժդեհի խոսքերը՝ խաղաղությունը ոչ թե նվիրվում է, այլ նվաճվում։ Խաղաղություն ձեռքբերելու համար մեզ պարտադրված ներողամտությունն ավելին չէ, քան թուլություն եւ տկարություն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031