Լրահոս
Օրվա լրահոսը

Մի ստոր սաբոտաժի փորձի մասին, այն էլ՝ երևանցիների երևի ամենաբաղձալի փոփոխությանն ուղղված սաբոտաժի․ Վահե Գևորգյան

Դեկտեմբեր 18,2021 13:17

Երևանի ավագանու անդամ Վահե Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը

Պատմեմ մի ստոր սաբոտաժի փորձի մասին, այն էլ՝ երևանցիների երևի ամենաբաղձալի փոփոխությանն ուղղված սաբոտաժի։

Խոսքը 211 նոր ավտոբուսների մասին է, որի գնման գումարը տրամադրելու համար ավագանին պետք է որոշում կայացներ այս տարվա փետրվարին։ Հերթական նիստի նախորդ գիշերը պարզ է դառնում, որ փորձ է արվում գնման գործընթացը սաբոտաժի ենթարկել` ուղղակի նիստին չգալով, որպեսզի քվորում չլինի և նոր ավտոբուսների գնումը տապալվի։

Դա կնշանակեր, որ երևանցիները ոչ միայն զրկված էին լինելու նոր ավտոբուսներից, այլ այն ժամանակ նաև կատաստրոֆիկ խնդիրներ էին առաջանալու ընդհանրապես տրանսպորտային համակարգում։ Սաբոտաժի փորձը արվում է ավագանու անդամներին զանգելով, որպեսզի նիստին ներկա չգտնվեն, իսկ նիստի օրն ուղղակի զանգերով նիստից փորձում էին հանել մարդկանց։ Սակայն ենթարկվող, կարիերիստ ու շանտաժիստ այս տեսակը դժվար էլ հասկանար, որ անգամ եթե գնումը տապալվեր, միևնույնն է, իրենք էին մեղավոր լինելու, որովհետև ոչ թե քաղաքապետի բացակայության արդյունքում էր տապալվելու, այլ՝ իրենց։ Այս տխրահռչակ սաբոտաժի կազմակերպմանը մասնակցել են թե՛ ավագանու անդամներ, թե՛ քաղաքապետարանից դուրս անձինք. հայտնի են անուններ։

Նիստը կայանում է մեծ ջանքերի շնորհիվ, գրեթե ամբողջ գիշեր քաղաքապետի, որոշ ավագանու անդամների հետ միասին հատ-հատ հաշվում էինք, թե քանի հոգի է նիստին մասնակցելու։ Ինչպես ասում են՝ ծայրը ծայրին քվորումը ապահովում ենք։

Հետագայում, երբ ավտոբուսները սկսեցին հասնել Երևան, այդ նույն սաբոտաժի մասնակիցների մի մասը գլուխ գովելով կիսվում էր համացանցում ու լայքեր հավաքում։

Հարգելի երևանցիներ, կա՞ արդյոք ավելի մեծ դավաճանություն, քան երբ ավագանին, կուսակցականներ կամ պաշտոնյաներ անձնական և կուսակցական շահն ու վրեժխնդրությունը վեր են դասում քաղաքի շահից ու դեռ վտանգի ենթարկում ստրատեգիական նշանակություն ունեցող տրանսպորտային համակարգը։ Միայն այս փաստը բավական է, որ ձեզ համար պարզ դառնա, թե ինչ է իրենից ներկայացնում այս գործընթացը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031