Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածի՝ որպես առաջարկվող ուղղություն բացակայության պատճառների վերաբերյալ կառավարությունը խուսափում է խոսել․ հայտարարություն

Դեկտեմբեր 18,2021 11:55

Հարգելի հայրենակիցներ,

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը ս․թ․օգոստոսի 9-ին հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետին՝ Google (Google Maps) առցանց որոնողական հարթակում ՀՀ Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածի՝ որպես առաջարկվող ուղղություն բացակայության պատճառների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ի պատասխան հարցման, օգոստոսի 18-ին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը էլեկտրոնային նամակով հայտնել էր, որ պետական գերատեսչությունները զբաղվում են խնդրո առարկայով։ Խնդիրը շարունակելով մնալ չլուծված և հաշվի առնելով, որ որոնողական այդ համակարգից ՀՀ տարածքով անցնող միջպետական ճանապարհի՝ որպես առաջարկվող ուղղություն փաստացի բացակայությունը ոչ միայն նվազեցնում է ՀՀ միջազգային հեղինակությունը, հետևաբար նաև դերն ու նշանակությունը, այլ նաև կարող է ունենալ ոչ հայանպաստ հետևանքներ։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունն այդ հարցի առնչությամբ հոկտեմբերի 25-ին ևս մեկ նամակ է ուղղել ՀՀ վարչապետին՝ ակնկալելով վերջնական լուծում:

Այս անգամ հարցմանն ի պատասխան նոյեմբերի 2-ին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացվել է գրություն առ այն, որ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, որի համար՝ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հոդված 9-ի 7-րդ մասի 3) կետի՝ հարցերի պատասխանները կտրամադրվեն 30-օրյա ժամկետում։

Հայտնում ենք, որ կառավարությունից 30-օրյա ժամկետում ոչ միայն չի ստացվել պատասխան, այլև խնդիրը շարունակում է մնալ չլուծված, որը վկայում է կառավարության անպատասխանատու գործելաոճի մասին։ Հավելենք նաև, որ նշյալ ճանապարհը ՀՀ անվտանգության կարևոր բաղադրիչ է և «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը հետամուտ է լինելու իրապես օրակարգային դարձնել այդ հրատապ խնդիրը և իր ուժերի ներածին չափով նպաստել խնդրի լուծմանը։՝

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031