Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակը եղել է նորանկախ Հայաստանի կայացման կանթեղը եւ մնալու է նրա անվտանգության հիմնական գրավականը․ «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 18,2021 11:10

Հետպատերազմյան եւ համավարակով պայմանավորված իրավիճակում ՀՀ պետական բյուջեում մոտ 12 տոկոս ռազմական բաղադրիչն ավելացնելը նշանակալի է, սակայն այն վերականգնվող ոլորտի համար բավարար չի կարող լինել՝ հաշվի առնելով նաեւ փաստը, որ Ադրբեջանն իր ռազմական բյուջեն ավելացրել է 50 տոկոսով, ինչին զուգահեռ ռազմական անհատույց աջակցություն է ստանում նաեւ Թուրքիայից եւ Իսրայելից: Կառավարության վերջին նիստում չզեկուցվող հարցերի թվում ընդունվեց մի որոշում, որով գործադիրը պահուստային ֆոնդից 3.903.812.7 հազ. դրամի չափով ավելացումներն ուղղեց պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «Ռազմական կարիքների բավարարում» միջոցառմամբ նախատեսվող ծախսերի ֆինանսավորմանը:

Բնականաբար, որոշումը շատ կարեւոր եւ ողջունելի է: Նման քայլերը նպատակաուղղվելու են ՀՀ պաշտպանունակության բարձրացմանը, ինչը հատկապես հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի կատարած ագրեսիվ քայլերի համատեքստում առաջնային անհրաժեշտություն է: Պատերազմից հետո ադրբեջանաթուրքական զույգը շատ արագ գիտակցեց, որ օկուպացնելով Արցախի զգալի տարածքը ավելի է խորացրել հակամարտությունը, եւ ներկայում մտահոգություն ունի, որ հայկական կողմը ռազմական գործողություններով հետ կվերցնի այդ տարածքները:

Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ վարչապետը մի քանի անգամ հայտարարել է, թե Հայաստանը տարածքներ գրավելու նպատակ չունի, թյուրքական զույգը մտահոգված է ՀՀ բանակի հզորացմամբ եւ պաշտպանունակության բարձրացմամբ: Ինչպես նոյեմբերի 23-ին իր ասուլիսում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ադրբեջանական կողմը, իր «ավագ եղբոր» հորդորով, բանակցություններում պարբերաբար պնդում է, որ Հայաստանի կողմից սեփական իրավունքների, ինքնիշխանության պաշտպանությունը վտանգավոր է:

Թյուրքական կողմի այս մտահոգությունը հասկանալի է եւ հիմնավոր, եթե նպատակադրված են հետագայում էլ հարաբերությունների հարթեցման գործընթացում առաջնորդվել ապակառուցողական թեզերով: Իսկ Հայաստանի Հանրապետության բանակը եղել է նորանկախ Հայաստանի կայացման կանթեղը եւ մնալու է նրա անվտանգության հիմնական գրավականը: Հայաստանի զարգացումը հնարավոր չէ պատկերացնել առանց պաշտպանունակության մակարդակի բարձրացման:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031