Առաջինը հայ հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանած Երևանի դեռևս գործող քաղաքապետ Հայկ Մարությանը, թերևս, դարձավ այն եզակի գործիչներից մեկը, որը հեղափոխության ընթացքում և հետո Նիկոլ Փաշինյանի թիմակիցն էր, բայց չներեց պատերազմն ու պարտությունը և դուրս եկավ Փաշինյանի քաղաքական թիմից:
Գաղտնիք չէ, որ Նիկոլն էլ նման բաները չի ներում, քանի որ Նիկոլի համար իր թիմում բոլորը պարտադիր պետք է լինեն երդվյալ զոմբիներ, որովհետև Նիկոլն առաջնորդվում է՝ «կոշիկի քուղ լինի՝ իմ թիմից լինի, կամ ստրուկ լինի, միայն թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից լինի» սկզբունքով, ուստի հիմա Հայկ Մարությանի դեմ սկսել է քաղաքական ռեպրեսիաներ, որոնք ավելի վաղ էլ կսկսեր, եթե կարողանար քաղաքապետի հարմար թեկնածու գտնել։
168 TV-ի Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «Ժողովրդավարություն և անվտանգություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, երբ անդրադարձավ Երևանի քաղաքապետի շուրջ սկսված գործընթացներին, ապա շարունակեց.
«Եթե հիմա ասում են, թե Հայկ Մարությանն իրենց կուսակցությունից չէ, դրա համար են նաև անվստահություն հայտնում նրան, այդ դեպքում հարց է առաջանում, իսկ երբ «Ելք» դաշինքով պատգամավոր դարձած Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ այդ դաշինքից, ինչո՞ւ մանդատը վայր չդրեց ու դուրս չեկավ խորհրդարանից»։
Կարդացեք նաև
Զոհրաբյանը ցավով նշեց՝ Փաշինյանի նախաձեռնած այս գործընթացին զոհ գնացին նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամները, որոնց ավելի վաղ կոչ էր արել չդառնալ այս գործընթացի փոքրիկ գործիքները։
«Այս պահին, բոլոր նրանք, որոնք միանում են իշխանության այս հաշվեհարդարին, դառնում են պարզապես պուճուրիկ գործիքներ, պուճուրիկ բոլտիկներ»,- ասաց Զոհրաբյանը՝ ընդգծելով՝ Հայկ Մարությանի դեմ հաշվեհարդարից հետո իշխանությունը քաղաքապետ է կարգելու մի անհասկանալի կերպարի։
Աղավնի ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում