«Առանց կանոնադրություն ներկայացնելու, առանց ֆրակցիա ձեւավորելու ներկայացրել են համայնքի ղեկավարի թեկնածու: Բայց կոնկրետ օրենքում նշվում է, որ համայնքի ղեկավարի թեկնածու իրավունք ունեն առաջադրել ֆրակցիաները: Նշված չէ, որ որեւէ կուսակցության ընտրված ավագանի կարող է համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրել», այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Զարթոնք» կուսակցության անդամ Մնացական Մնացականյանը՝ նշելով, որ Թալինի ավագանու նիստում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առանց խմբակցություն ձեւավորելու առաջադրել է համայնքապետի թեկնածու, ինչն անօրինական է։ Ըստ նրա, ՔՊ-ն փաստաթղթերը չէր ներկայացրել, ֆրակցիա չէր կազմել, եւ չնայած դրան առաջադրեց համայնքապետի թեկնածու, որին ավագանու 11 անդամ կողմ քվեարկեց։
Հիշեցնենք, որ այսօր Թալինում համայնքապետ ընտրվեց Տավրոս Սափեյանը, որը ՔՊ-ի ցուցակի առաջին համարն էր: Նրան որոշիչ 1 ձայնը տվեց հենց ընդդիմության համայնքապետի նախկին թեկնածու, «Հայք» կուսակցության անդամ Կարեն Գրիգորյանը:
Մնացական Մնացականյանը պատմեց նաեւ Կարեն Գրիգորյանի ասածները՝ «Կարեն Գրիգորյանը, դիմելով ՔՊ-ի թեկնածուին, ասաց՝ դու իմացի, ում խաթր եմ քեզ տալիս։ Եթե որեւէ մեկի խաթր, որեւէ մեկը կարա 6000 մարդու ձայն ոտնատակ տա, սա 29 համայնքի ընտրողների խնդիրն է: Եթե մարդը կարողանում է մի ակնթարթում այդ խնդիրը կապել նեղ՝ անձնական, բարեկամական խնդիրների հետ, ուրեմն…»:
Մնացական Մնացականյանն ասաց՝ տեղյակ չէ ճնշումներ եղե՞լ են, թե ոչ։
Ամեն ինչ այս օրով չի վերջանում, մենք մեր ժողովրդի հետ ապրելու ենք այս տարածքում, սա ոչ առաջին, ոչ՝ վերջին ընտրությունն է, ուղղակի մարդիկ պետք է ցանկացած ընտրության ժամանակ գիտակցեն՝ որ ուժի հետ են իրենց հետագա ճակատագիրը կապում»:
Կարդացեք նաև
Ասաց նաեւ, որ իրենք այստեղ ոչ թե իշխանության, համայնքի ղեկավարի աթոռակռիվ էին անում, այլ միասնության գաղափարն էին ուզում սերմանել։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ