«Իլհամ Ալիևը հարցազրույցներից մեկում հպարտությամբ հայտարարել է, որ ատելությամբ սերունդ դաստիարակելու շնորհիվ են հաղթել պատերազմում»,- «Մարդու իրավունքների խախտումներն արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» խորագրով զեկույցի ներկայացման ընթացքում հայտարարեց իրավապաշտպան, արդարադատության նախին նախարար Արտակ Զեյլանյանը:
Նա շեշտեց՝ միջազգային կազմակերպությունների անդամ պետություններն ունեն պոզիտիվ պարտավորություն երաշխավորելու մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ միայն իրենց երկրների ներսում, այլև հետևելու, որպեսզի անդամ պետությունները դա իրականացնեն. «Օրինակ՝ կա մեխանիզմ, երբ պետությունները կարող են գանգատ ներկայացնել ՄԻԵԴ այլ պետությունում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Ոչ միայն պետք է ձեռնպահ մնան իրենց երկրներում մարդու իրավունքների խախտումներից, այլև հետևեն կազմակերպության մյուս անդամ պետությունների կողմից այդ պարտականությունների կատարմանը»:
Ըստ Արտակ Զեյնալյանի՝ սա Իլհամ Ալիևի կողմից խոստովանություն է, որը չպետք է անհետևանք մնա ժամանակակից աշխարհում. «Նա նաև մի քանի անգամ հայտարարել է, որ ուշադիր հետևում է Հայաստանին, և կոչնչացնեն ՀՀ-ի ռազմական պոտենցյալը, եթե տեսնեն, որ դա ունի որոշակի ուժ ու մեծություն»:
Արտակ Զեյնալյանը, կարևորելով զեկույցում տեղ գտած առաջարկությունները, նշեց, որ այդտեղ կարևոր են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու մասին արված առաջարկությունները: Նա կարևորեց նաև այն, թե ինչպիսին պիտի լինի դրա դրսևորումը, ինչ կարող է անել քաղհասարակությունը, որպեսզի մենք հասնենք այդ առաջարկություններում նշված կետերի իրականացմանը:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ