Լրահոս
Օրվա լրահոսը

Թալինի համայնքի ղեկավարի ընտրությունն անցկացվել է օրենքի խախտմամբ

Դեկտեմբեր 17,2021 20:22

2021թ. դեկտեմբերի 7-ին Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցած՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության անունից Մնացական Մնացականյանը, «Հայք» լիբերալ կուսակցության անունից՝ Կարեն Գրիգորյանը, «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքի անունից Տիգրան Հարությունյանը, հայտարարություն էին տարածել (կցվում է), որ Զարթոնքը, Հայքը և Մեր համայնքը, որպես  Թալին համայնքի ղեկավարի թեկնածուի, առաջադրելու և պաշտպանելու են «Հայք»-ի ներկայացուցչին:

Այս ընթացքում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շահերի պաշտպանությունը ստանձնած իշխանությունը ճնշումներ բանեցնելով կուսակցությունների թիմերի նկատմամբ, որը դրսևորվել է ոստիկանական և այլ միջամտություններով,  հասել է նրան, որ այսօր՝ դեկտեմբերի 17-ին ոստիկանական ուժերի շրջափակման մեջ գտնվող համայնքապետարանի շենքում Թալին համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ՝

– «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրված ավագանու անդամները չեն ձևավորել խմբակցություն («Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի 66-րդ հոդված).

– «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը զբաղեցնող անձն առաջադրվել է համայնքի ղեկավարի թեկնածու՝ առանց խմբակցության առաջադրման, այն դեպքում, երբ ՀՀ ընտրական օրենսգրքի 142.2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն միայն խմբակցությունը կարող է առաջադրել համայնքի ղեկավարի թեկնածու.

– «Զարթոնք» խմբակցության 6 անդամները, «Մեր համայնքը» խմբակցության 2 անդամները, և «Հայք» խմբակցության 3 անդամներից 2-ը, ըստ պայմանավորվածության քվեարկել են «Հայք» խմբակցության թեկնածուի օգտին ( 10 ձայն ընդանուր 21 ձայնից).

– «Հայք» խմբակցության ընտրական ցուցակի առաջին համարը՝ Կարեն Գրիգորյանը, որը ստորագրել էր համագործակցության փաստաթուղթը, ի հակասումն իր տղամարդկային խոսքի և ստորագրության, դեմ գնալով իր թիմակիցներին, իր ձայնը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի օգտին:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը դատապարտում է իշխանությունների գործելակերպը և միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում այս արատավոր երևույթի նկատմամբ:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը շնորհակալություն է հայտնում «Զարթոնք» խմբակցության անդամներին, «Մեր համայնքը» խմբակցության անդամներին, ինչպես նաև «Հայք» խմբակցության այն անդամներին, որոնք չդավաճանեցին իրենց սկզբունքներին:

Մամուլի խոսնակ՝ Անդրանիկ Մարգարյան

 

Զարթոնք Ազգային Քրիստոնեական Կուսակցություն / Մամուլի Գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031