«Տարբեր պարզաբանումներ եղան։ Մի բան է պարզ՝ կանխակալ ձեւով որեւէ բան չենք կարող ասել, բայց նաեւ մենք իրավական պետություն ենք, եւ գործընթացները պետք է գնան իրենց հունով, տրվեն գնահատականներ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին՝ ասաց «Քաղաքացիական պայմանագրի» կողմից որպես ՀՀ ՄԻՊ առաջադրված թեկնածու Քրիստինե Գրիգորյանը։
«Գնահատականներ պետք է տան իրավապահները՝ նախաքննության արդյունքներով։ Պարզ է նաեւ, որ որպես պետություն՝ մենք բոլորս ունենք պարտավորություն միջոցներ ձեռնարկելու՝ վերադարձնելու գերիներին»,-կարծիք հայտնեց Քրիստինե Գրիգորյանը։
Նկատառմանն ի պատասխան, որ Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանն իրենց գնահատականներով խախտել են գերիների անմեղության կանխավարկածը, Քրիստինե Գրիգորյանը պնդեց, որ կան իրավական գործընթացներ․ «Դրանց արդյունքում է, որ անձանց վարքագծի մասին գնահատականներ պետք է տրվեն։ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որպես այդպիսին, չեմ անդրադառնա»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ