Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի թիկնազորի նախկին պետն Աբովյանի քաղաքապետ ընտրվեց

Դեկտեմբեր 17,2021 20:11

Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքում այսօր  նորընտիր ավագանու առաջին նիստն էր,  որի ընթացքում Աբովյանի համայնքապետ ընտրվեց ԲՀԿ թեկնածու,   Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ եւ ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանը։

Նիստում համայնքապետի թեկնածուներ էին առաջադրվել ՔՊ-ից Պավել Ցուգունյանը, իսկ ԲՀԿ-ից՝ Էդուարդ Բաբայանը։  Էդուարդ Բաբայանի օգտին քվեարկեց ավագանիում ՀՅԴ-ի   միակ անդամ Արման Մեղրյանը։

Պավել Ցուգունյանը ստացավ ավագանիներից 12-ի քվեն, Էդուարդ Բաբայանը՝ 14:

Այս ավագանիում ԲՀԿ-ն  ունի 13 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝  10, «Հանրապետություն»-ը՝ 3, ՀՅԴ-ն՝ 1։

Հիշեցնենք,  Էդուարդ Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի հուլիսի 2-ին ԲՀԿ առաջնորդ, ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած միջադեպի գործով. վիճաբանության ժամանակ, ըստ մեղադրանքի, Բաբայանը բռնություն է գործադրել աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հոր՝ Վյաչեսլավ Հարությունովի նկատմամբ՝ պատճառելով ծանր մարմնական վնաս։ Բաբայան ազատ է արձակվել համաներմամբ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարները՝ Աբովյանի համայնքապետարանի կայքէջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031