Այսօր Վաղարշապատ համայնքի ավագանու նիստում համայնքի ղեկավար ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Դիանա Գասպարյանը, որը մինչ 2021 թվականի դեկտեմբերի 5-ն էլ այս համայնքի ղեկավարն էր։
Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Վաղարշապատի ավագանու մանդատներ են ստացել՝ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 15 մանդատ,
«Էջմիածին» կուսակցությունների դաշինք՝ 10 մանդատ, «Հայրենատէր» կուսակցություն՝ 2 մանդատ:
Կարդացեք նաև
Այսօր Դիանա Գասպարյանը ստանձնեց պաշտոնն ու երդվեց։
Հիշեցենք, որ սոցացնցերում եւ մամուլում 44-օրյա պատերազմից հետո հայտնվեց մի ձայնագրություն, որտեղ Դիանա Գասպարյանը հեռախոսային զրույցում Սուրեն Պապիկյանին ասում էր՝ ինքը պետք է գնա, նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին։ Հետո Գասպարյանն այդ առնչությամբ պարզաբանել էր, թե խոսակցությունը մոնտաժված է եղել։
Լուսանկարները՝ Էջմիածնի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ