Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ թեկնածուն Ալեն Սիմոնյանի հրահանգից տեղյակ չէ․ «Պետք է գտնել երկխոսության հնարավոր ձեւը»

Դեկտեմբեր 17,2021 19:30

«Չեմ հասցրել հետեւել, մանրամասների հետ կապված բան չեմ կարող ասել, բայց մի բան պարզ է՝ ԱԺ աշխատակազմում կա լրագրողների հավատարմագրման ընթացակարգ եւ ընթացակարգեր, որոնք լրագրողների մասնագիտական գործունեության երաշխավորման համար ընդհանուր կանոններ են սահմանում»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարքագծին, երբ վերջինս օպերատորների՝ իրեն տեսնելուն պես ոտքի չկանգնելու համար հրահանգել է միջանցքից հավաքել աթոռները՝ ասաց «Քաղաքացիական պայմանագրի» կողմից որպես ՀՀ ՄԻՊ առաջադրված թեկնածու Քրիստինե Գրիգորյանը։

Նա նշեց․ «Այս տեսանկյունից բոլորս երկուստեք պետք է․․․սա երկկողմանի ճանապարհ է։ Հնարավոր չէ, որ մի կողմը միշտ լինի գործակցություն առաջարկողի դերում։ Այս առումով կարծում եմ՝ պետք է գտնել երկխոսության հնարավոր ձեւը, որովհետեւ լրագրողները կարեւոր առաքելություն են իրականացնում, իսկ քաղաքական գործիչները կարեւոր հանրային դեմքեր են։ Շահը համընկնող է»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ երկխոսելու մասին է խոսքը, երբ օպերատորները զրկվել են աթոռներից, ո՞ր օրենքով է սահմանված, որ ԶԼՄ ներկայացուցիչները պետք է ոտքի կանգնեն պաշտոնյաների առաջ։ «Կարծում եմ՝ արդեն ասացի, որ մանրամասներին տեղյակ չեմ։ Առաջին անգամ եմ լսում, եւ չեմ կարող ողջամիտ մեկնաբանություն տալ»,-ասաց Քրիստինե Գրիգորյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031