Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանի կալանքը նորից փոխվեց

Դեկտեմբեր 17,2021 19:20

Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը քիչ առաջ ազատ է արձակվել «Գորիս» քրեակատարողական հիմնարկից։ Նրա խափանման միջոց կալանքը՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի որոշմամբ փոխարինվել է գրավով։ Դատարանը նման որոշում է կկայացրել երեկ՝ դեկտեմբերի 16-ին։

Ի դեպ, նույն դատավորի որոշմամբ, 2021թ. հոկտեմբերի 14-ի որոշմամբ Մենուա Հովսեփյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխել էր՝ կիրառելով 30 մլն դրամ գրավ։ Դատախազության վերաքննիչ բողոքը՝ վերաքննիչ դատարանի դատավոր Սեւակ Համբարձումյանը բավարարել էր եւ Մենուա Հովսեփյանը նոյեմբերի 5-ին նորից կալանավորվել էր։

Մենուա Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ, հանդիսանալով պաշտոնատար անձ և օժտված լինելով տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի տեղակալին վերապահված կարգադրիչ և կառավարչական գործառույթներով, ծառայողական կախվածությունը և պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ հարկադրել է նախընտրական քարոզչությանը ապահովել 80 անձի մասնակցություն:
Բացի այդ, Մենուա Հովսեփյանը նույն համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող Իրինա Յոլյանի, համայնքապետարանի սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության հանձնաժողովի անդամներ Արմինե Չոփչունցի և Սուսաննա Մկրտչյանի հետ չարաշահել է իր պաշտոնեական լիազորություններն, ինչի արդյունքում Գորիս համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած առանձնապես խոշոր չափերի՝ 3200000 ՀՀ դրամի էական վնաս:
Ըստ մեղադրանքի Մենուա Հովսեփյանը պաշտոնեական դիրքը օգտագործմամբ նաեւ առերևույթ կատարել է իրեն վստահված համայնքի բյուջետային միջոցներից զգալի չափերի՝ 100000 ՀՀ դրամի վատնում:

Մեկ այլ քրեական գործով Մենուա Հովսեփյանն եւս 20 անձ մեղադրվում են բանի համար, որ նրանք 2021 թվականի ապրիլի 21-ին՝ ՀՀ վարչապետի կողմից Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում կատարել են խուլիգանություն՝ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որը արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել է առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ վնասելով:
Այս գործով հերթական դատական նիստը նշանակված է 2022 թվականի հունվարի 26-ին։ Նախագահող դատավորը Բորիս Բախշիյանն է։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031