Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանավորելու՝ առաջին ատյանի որոշման դեմ Տոնոյանի պաշտպանի վերաքննիչ բողոքի քննություն այսօր չի ավարտվել: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը: Երկու ժամ տեւած նիստն չընդհատվել է աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված եւ կշարունակվի հաջորդ ուրբաթ՝ դեկտեմբերի 24-ին:
Դավիթ Տոնոյանը կալանավորված է 2021 թվականի սեպտեմբերի 30-ից: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու համար մեղադրվող նախկին պաշտոնյան չի ընդունում մեղադրանքն ու իրեն կալանավորելն անհիմն է համարում: Նրա փաստաբանները պնդում են՝ ազատության մեջ գտնվելու դեպքում Տոնոյանը չի խոչընդոտի նախաքննությանը։ 2018-2020 թվականները պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանն անցնում է անպիտան հրթիռներ գնելու գործով: Այս գործով ձերբակալված են նաեւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Պաշտպանական կողմն այսօր ներկայացրել է իր հիմնավորումներն այն մասին, թե ինչու լինելով ազատության մեջ Դավիթ Տոնոյանը չի կարող խոչընդոտել գործի նախաքննությանը: Պատասխանող կողմը շարադրել է իր առարկությունները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ