Լրահոս
Օրվա լրահոսը

Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության արծաթե, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

Դեկտեմբեր 17,2021 18:14

Տաշքենդում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Մրցահարթակը վերջինը տրամադրվեց տղամարդկանց գերծանր՝ +109 կգ քաշայիններին: Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում էին Վարազդատ Լալայանը եւ Գոռ Մինասյանը:

Վրաստանը ներկայացնող Լաշա Տալախաձեն սովորականի պես մրցակցությունից դուրս էր: Նա գերազանց կատարեց բոլոր մոտեցումները եւ երկամարտի 492 (225+267) կգ ֆանտաստիկ արդյունքով նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Այս պարագայում ստացվեց այնպես, որ մեր ծանրորդները պայքարում էին մրցանակային հաջորդ երկու տեղերը միմյանց միջեւ բաժանելու համար:

Վարազդատ Լալայան

Հաջողությունն ուղեկցեց երիտասարդ Վարազդատ Լալայանին: Պոկումում ցույց տված 211 կգ, հրումում՝ 246 կգ եւ երկամարտի 457 կգ արդյունքները նրան բերեցին երեք արծաթե մեդալներ:

Գոռ Մինասյան

Գոռ Մինասյանը պոկում վարժությունում 205 կգ-ով բավարարվեց 4-րդ տեղով, իսկ ահա հրումում բարձրացրեց 243 կգ՝ դառնալով փոքր բրոնզե մրցանակակիր, իսկ երկամարտի 448 կիլոգրամով արժանացավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակրի կոչմանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031