Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը «Դինամո» մարզահամալիրում մեկնարկած մարզաձեւի միջազգային թիմային մրցաշարում ուժերը չափեց Ուկրաինայի ընտրանու հետ եւ վստահ առավելության հասավ 5:2 ընդհանուր հաշվով:
Մեր թիմի հաշվարկին հաղթական միավոր բերեցին 48 քաշային Լիլիթ Դալլաքյանը, 50 կգ՝ Անուշ Գրիգորյանը, 60 կգ՝ Էլիդա Քոչարյանը, 63 կգ՝ Սոնա Հարությունյանը եւ 70 կգ՝ Անի Հովսեփյանը:
Ընդ որում, մեր աղջիկների առավելությունը ռինգում արձանագրվեց մրցակիցների նոկդաուններով:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ