Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երբ Արամ Հարությունյանը հրաժարվեց ՔՊ-ի հետ կոալիցիա կազմել, դարձավ հանցագործ․ եթե հանցագործ էր, ինչո՞ւ էին նրան պաշտոն խոստանում»․ Վարդան Մարգարյան

Դեկտեմբեր 17,2021 17:29

«Միասնական Վարդենիս» դաշինքը սպասում է դատարանի որոշմանը՝ արդյոք դատարանը որոշում կկայացնի այս դաշինքի դիմումի հիման վրա դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների, իսկ ավելի կոնկրետ քվեաթերթիկների վերահաշվարկ։ Դատարանի այս որոշումից հետո էլ ավագանու նիստը կլինի, որտեղ կընտրվի համայնքի ղեկավար։

ՏԻՄ ընտրություններում Վարդենիս խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 12 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10 մանդատ, իսկ «Միասնական Վարդենիս»-ը՝ 5: Ապա «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» դաշինքներն, այսպես ասած, միավորվեցին, կոալիցիա կազմեցին, ինչի արդյունքում երկուսի ձայները գերազանցեցին ՔՊ-ի ձայներին։ Այս կոալիցիան կազմելուց հետո էլ ՔՊ-ն բողոքարկեց ընտրությունների արդյունքները, մի քանի տեղամասերում վերահաշվարկից հետո ՔՊ-ի ձայներն ավելացան, «Միասնական Վարդենիս»-ինը՝ պակասեցին։ Ուստի այս դաշինքն էլ դիմեց դատարան մի քանի այլ տեղամասերում վերահաշվարկ կատարելու համար։

«Միասնական Վարդենիս»-ի նախընտրական ցուցակի 2-րդ համարը՝ Վարդան Մարգարյանը, որը Գեղամասար համայնքի ղեկավարի տեղակալն է, Aravot․am-ի հետ զրույցում ասաց, որ ՔՊ-ի դիմած այդ վերահաշվարկից հետո դաշինքի 5-րդ մանդատը կորցրեցին, այսինքն` ձայները պակասեցին։

Ամեն ինչ սկսվեց կոալիցիա կազմելուց հետո։ Բացի այս, ընտրություններից հետո կալանավորվել է այս դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանը։

«ՔՊ-ն տեսավ, որ մեր 5-րդ մանդատի ձայնը մի քանի ձայնով է ավելի, դրա համար բողոքարկեցին, վերահաշվարկ արեցին, մեզանից մի քանի քվեաթերթիկ անվավեր դարձրեցին, իրենց անվավերները վավեր դարձրեցին։ Արդյունքում մեր 5-րդ մանդատը կորցրեցինք։ Մեր 1-ին համարին էլ դե կալանավորել են, ու թվերով հավասարվել ենք։ Համայնքի ղեկավարի ընտրությունը հավասար ձայներով է լինելու, իսկ հավասար ձայների դեպքում տարիքով մեծին են առաջադրում։ ՔՊ-ի ցուցակում տարիքով մեծ կին կա։ Այսինքն, մեզանից պետք է լիներ ավագանու հինգ անդամ, վերահաշվարկի արդյունքում դարձավ՝ չորս, իրենցն՝ ավելացավ։ Արամ Հարությունյանին կալանավորելով էլ մի ձայն էլ էն գլխից պակասեցրեցին, հիմա 13-13 են դառնում ձայները»,-ասաց Վարդան Մարգարյանը։

Նրա խոսքով՝ այս իրադարձություններից հետո համայնքում դժգոհություն է առաջացել, մարդիկ հասկանում են, թե ինչ է կատարվում․«Տեսան, որ իրենց թիմակիցը չի անցնելու, գնացին էդ ամեն ինչին, որ կարողանան ճնշեն մեզ, «պլյուսով» դուրս գան։ Այն, ինչի համար նրանք նախկիններին էին մեղադրում, հիմա կրկնակի անգամ վատն են անում, կրկնակի մեղք գործում»։

Մեր դիտարկմանը՝ Արամ Հարությունյանը մեղադրվում է մի շարք չարաշահումների, կեղծիքների եւ խարդախությունների համար, Վարդան Մարգարյանն այսպես արձագանքեց․ «Ես չեմ կարող ասել՝ կա՞ նման բան, թե՞ չկա։ Բայց եթե նման բան կար, այդ մարդը ո՞նց էր ազատության մեջ ման գալիս մինչեւ ընտրությունները, ընտրությունները եղան, ձայն չէին հանում, երբ կոալիցիա կազմեցինք, մեր ավագանիների թիվն ավելի էր, սկսեցին․․․Եթե չարաշահումներ էր արել, ընտրություններից հետո ՔՊ-ն փորձում էր էդ մարդուն պաշտոններ առաջարկել, ասացին՝ ձեր համար այս կանենք, այն կանենք, միայն թե իրենց հետ կոալիցիա մի կազմեք, ՔՊ-ի հետ կազմեք։ Եթե այդ տեսակ մարդ էր, չարաշահումներ էր արել, բա նման մարդուն ո՞նց էին տանում իրենց հետ կոալիցիա կազմելու ու պաշտոն տալու։ Երբ հրաժարվեց նրանց հետ կոալիցիա կազմել, դարձավ հանցագործ»։

Վարդան Մարգարյանը վստահեցրեց, եթե անգամ դատարանը մերժի իրենց՝ վերահաշվարկ անելու մասին դիմումը, եւ ՔՊ-ից ընտրվի համայնքի ղեկավար, իրենք դրա հետ չեն հաշտվելու․ «Օրենքը դրանով չի սահմանափակվում, պայքարելու ենք»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքի ֆեյսբուքյան էջից. աջից՝ Արամ Հարությունյան (անկուսակցական), ձախից՝ Վարդան Մարգարյան (անկուսակցական), մեջտեղում՝ Արաքսյա Հայրապետյան (ՀՅԴ):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031