Սանկտ Պետերբուրգի իրավապահ մարմինները քաղաքի ռեստորաններից մեկում ձերբակալել են հետախուզման մեջ գտնվող «Ռոսռեեստր»-ի նախկին փոխնախագահ Բորիս Ավագյանին:
Ըստ քննության՝ Ավագյանը կազմակերպել է հանցավոր խումբ, էժան շինանյութի անվան տակ Ռուսաստանի տարածք է ներմուծել տեխնիկա: Ավագյանի հանցավոր գործունեության հասցրած վնասը գնահատվել է 1 մլն ռուբլի:
Ձերբակալությունից հետո Ավագյանը տնային կալանքի էր ենթարկվել, սակայն կարողացել էր փախչել Ֆրանսիա: Որոշ ժամանակ անց նա տեղափոխվել էր Հայաստան, որտեղ զբաղեցնում էր Արցախի նախագահի` հասարակական հիմունքներով աշխատող հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի, հետո՝ Արցախի ԱԻՊԾ-ի փոխտնօրենի պաշտոնը, և բազմիցս աչքի է ընկել կեղծ տեղեկության տարածմամբ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ