«Ենթադրում եմ՝ Գագիկ Ջհանգիրյանը հիմա իր աշխատասենյակում է: ԲԴԽ մուտքի մոտ Մինասյան Աշոտի լուսանկարն է: Մի պահ Ջհանգիրյան Գագոն թող տեղափոխվի 90-ականներ ու մեկ էլ մտածի՝ Մինասյան Աշոտին, երկրապահի զինակցին, Սիսական ջոկատի հրամանատարին կեղծ, սրիկայական հիմնավորմամբ կալանքի տակ պահելու դատական որոշումից հետո դեմը կանգներ Վազգեն Սարգսյանը, ի՞նչ էր անելու Ջհանգիրյան Գագոն: Բոլորը պատկերացնում են, թե ինչ էր անելու Վազգեն Սարգսյանը»,-այսօր ԲԴԽ-ի մոտ կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նա հավելեց, որ եթե հիմա Վազգեն Սարգսյանը ֆիզիկապես դա չի կարող անել, հայ ժողովուրդը մեռած չէ ու անելու է այն, ինչ անելու էր Վազգեն Սարգսյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ