«ՏԻՄ ընտրություններից հետո ՔՊ-ն պարտությունը ներկայացնում էր, թե սա ժողովրդավարության հաղթանակն է, բայց պարտություն գրանցելուց հետո դիմում են ամենաստոր քաղաքա-քրեական գործերի միջոցով ժողովրդի ընտրած համայնքապետերի նկատմամբ ռեպրեսիաների»,- այսօր ԲԴԽ-ի մոտ կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Բոլոր նրանց, ովքեր ուզում են մնալ Փաշինյանի կողքին, Մամիջանյանը խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել, թե ինչ եղավ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ. «Թող դաս լինի: Ինքը ոչ թիմակիցներ ունի, ոչ դաշնակիցներ ունի: Բոլորիդ ծախելու է, բոլորի՛դ: Ինչքան շուտ կանգնեք արժանապատիվ քաղաքացիների կողքին, այնքան լավ»:
Մամիջանյանը զգուշացրեց, որ այս իշխանությունները բոլոր կարմիր գծերն անցել են ու իրենք երանի են տալու ընտրությունով իշխանությունից հեռանալու համար:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ