«Քաղաքական հայացքների համար կալանավորված անձանց ազատ արձակեք»,- այսօր այս պահանջով «Հայաստան» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի՝ ԲԴԽ-ի մոտ բողոքի ցույց էր կազմակերպել:

A protest march took place from the RA Supreme Judicial Council heading to the RA Prosecutor’s Office

A protest march took place from the RA Supreme Judicial Council heading to the RA Prosecutor’s Office

A protest march took place from the RA Supreme Judicial Council heading to the RA Prosecutor’s Office
Ցույցին մասնակցում էր նաեւ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանում ամեն օր տեղի են ունենում բռնաճնշումներ ու ապօրինի կալանավորվում են մարդիկ՝ իրենց քաղաքական հայացքների համար:
Թե ինչու են հատկապես ԲԴԽ-ի մոտ հավաքվել՝ Սաղաթելյանն ասաց. «Այդ բոլոր հրահանգներն իջեցվում են այս շենքից, դատախազությունից, ովքեր դարձել են բութ գործիք Նիկոլ Փաշինյանի ձեռքին՝ Հայաստանում մեկ մարդու բռնապետություն հաստատելու համար: Հավաքվել ենք՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու, դիմադրելու այս ապօրինությունների շղթային եւ ազատ արձակելու քաղբանտարկյալներին, որոնք կալանավորված են բացառապես իրենց քաղաքական գործունեության համար: Մենք պետք է վերջ դնենք այս ապօրինություններին ու այս չարիքի կառավարությունը ուղարկենք գրողի ծոցը, որովհետեւ յուրաքանչյուր օր մեր երկիրը տանում են նոր պարտությունների ու զիջումների»:
Ըստ Սաղաթելյանի, այս իշխանությունը ԲԴԽ-ն «իրենով է արել», ի դեմս «ամենանախկին» Գագիկ Ջհանգիրյանի, որի միջոցով կարգապահական վարույթներ են հարուցվում այն դատավորների նկատմամբ, որոնք չեն ենթարկվում իրենց հրահանգներին. «Մնացածը կամաց-կամաց դառնում են իրենց խամաճիկը եւ ճնշումների, սպառնալիքների տակ անում այն, ինչ ասում են»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ