Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի հակակոռուպցիոն միջազգային համաժողովում ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Դեկտեմբեր 17,2021 14:19

Շարմ Էլ Շեյխ քաղաքում ընթացող՝ Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը միջազգային փորձի փոխանակման համատեքստում ներկայացրել է հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակներում ՀՀ-ում ներդրվող նոր ինստիտուտները:

Մասնավորապես, պատվիրակության կազմում ՀՀ գլխավոր դատախազության  պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վաղինակ Ջանազյանն իր ելույթում հանգամանալից ներկայացրել է ի կատարումն ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի, միջազգային չափորոշիչներին համապատասխան ՀՀ-ում ներդրված քաղաքացիադատավարական ընթացակարգերով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման համակարգը:

«Սա բացարձակապես նոր կառուցակարգ է հայաստանյան օրենսդրությունում, որը հնարավորություն է տալիս քրեական մեխանիզմներին զուգահեռ կիրառել անօրինական ակտիվների վերականգնման քաղաքացիաիրավական գործիքակազմ և բռնագանձել այն գույքը, որը որևէ պատճառով հնարավոր չէ վերադարձնել քրեական գործերի շրջանակներում»,-նշել է Վաղինակ Ջանազյանը:

Նկարագրվել են այս համակարգի գործարկման օրենսդրական կարգավորումները, նշված գործընթացների իրականացման հետ կապված ՀՀ գլխավոր դատախազության հիմնական գործառույթները, այդ ուղղությամբ կատարված աշխատանքի ընթացիկ արդյունքները:

Համակարգի գործունակության արդյունավետության տեսանկյունից ՀՀ պատվիրակության կողմից շեշտադրում է կատարվել միջազգային համագործակցության, հատկապես օպերատիվ խողովակներով միջազգային հարցումների իրականացման վրա: Նշվել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը 2020 թվականից հանդիսանում է CARIN.NETWORK (Camden Asset Recovery Inter-agency Network) միջազգային ոչ պաշտոնական  ցանցի անդամ: Այդ ցանցի միջոցով  ներկա պահին արդեն իսկ ուղարկվել է 7 հարցում, որոնց արդյունքում ստացվել է 6 պատասխան, միևնույն ժամանակ՝ գործընկեր երկրների իրավասու մարմիններից ՀՀ դատախազությունն ստացել է 4 միջազգային հարցում:

Որպես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի արդյունավետության բարձրացման կարևոր նախադրյալ՝ այս ոլորտում առավելագույն պրոֆեսիոնալիզմ ապահովելու տեսանկյունից կարևորվել է Հայաստանում հակակոռուպցիոն դատարանի ձևավորման օրենսդրության ընդունումը: Նշվել է, որ ներկայում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատական քննությունների իրականացումը ՀՀ ԲԴԽ-ի որոշմամբ վերապահվել է ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի չորս մասնագիտացված դատավորների:

Պատվիրակության կողմից համաժողովի մասնակիցներին տեղեկացվել է, որ ՀՀ դատախազությունը հետևում է հակակոռուպցիոն գործիքների կատարելագործմանն ուղղված միջազգային միտումներին՝ անհրաժեշտության դեպքում լավագույն փորձը յուրացնելու և տեղայնացնելու համար:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031