ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումը: Այդ մասին գրել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը Twitter-ի իր էջում:
«Միացյալ Նահանգները ողջունում են Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև վերջերս տեղի ունեցած հանդիպումը: Մենք ամուր աջակցություն ենք հայտնում հետագա ուղիղ ներգրավվածությանը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»,- գրել է Փրայսը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
The United States welcomes recent meetings in Brussels between Armenian Prime Minister Pashinyan @NikolPashinyan and Azerbaijani President Aliyev @presidentaz. We strongly support future direct engagement to bring peace to the region.
— Ned Price (@StateDeptSpox) December 16, 2021