Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուրբաթ Բաքվում ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին՝ նրա հետ քննարկելով երկկողմ տնտեսական օրակարգը և Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը:
«Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ: Նշել են, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում, առանձնահատուկ ընդգծվել է ապրանքաշրջանառությունը: Միաժամանակ կողմերն ընդգծել են լավ հեռանկարի առկայությունը տնտեսական գործակցությունն էլ ավելի ընդլայնելու համար»,- ասվում է Ադրբեջանի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Զրուցակիցները նշել են, որ Օվերչուկի այս այցը թույլ է տալիս քննարկել 2021թ. տնտեսական գործակցության արդյունքները:
«Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ հանձնաժողովի գործունեությանը, տարածաշրջանում հաղորդակցությունների բացմանը և այլ հարցերի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ